ՀՀԿ-ն նոյեմբերի 26-ի համագումարում կունենա ծրագրի ու կանոնադրության փոփոխություն, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: «Քննարկումները այդ խնդիրների հետ կապված դեռ շարունակվում են ու, հավանաբար, մենք վերջնական տարբերակին կգանք ուրբաթ օրվա նիստի քննարկման արդյունքում»,-նշեց Գագիկ Մինասյանը:
Նա շեշտեց՝ ցանկացած կուսակցություն կենդանի օրգանիզմ է ու, ըստ այդմ, ցանկացած տեսակի փոփոխություններ լինում են: «Առաջանում են նոր ուժեր, որոնք պետք է իսկապես իրենց տեղը գտնեն, առաջանում են նոր պրոբլեմներ, որոնց լուծման համար նոր մարդիկ են պետք, ոսկի կանոն է՝ հնի ու նորի համադրումն է տալիս արդյունավետ լուծումներ»,-ընդգծեց ՀՀԿ ԳՄ անդամը: